Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ.Սևքար բնակավայրի վարչական սահմաններում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.082հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման և Տավուշի մարզի գ.Սևքար համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-058-0028-0009 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.082հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.11-058-0028-0009 ծածկագրով 0.082հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի հասարակական կատուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0028-0009/, հասարակական կառուցապատման նպատակով առանձնացնել 0․082հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ.Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․082հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Սևքար, 28-րդ փողոց, 9/4 հողամաս:
4.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: