Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արսեն Օթարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03806հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 02072024-11-0063, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0109/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակությունը խաղող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական չորանոցի շենքի կառուցումն է:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03806հա մակերեսով /վկայական թիվ 02072024-11-0063, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0109/ գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական չորանոց կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը: 2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |