ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետերի 4-րդ ենթակետի պահանջներով, ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում ընդգրկված 11-001-0614-0001 ծածկագրով և 0.01266հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ լիազոր մարմի կողմից տրվել է դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում ընդգրկված 11-001-0614-0001 ծածկագրով և 0.01266հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: