Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Բարիս Իսկանդարի Չապուխյանը,ՀՀ Տավուշի մարզ,  Իջևան համայնք,  Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 03082023-11-0026/ 0.04հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության փոփոխելու / չորանոց կառուցելու նպատակով/ խնդրանքով:  
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.  
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի  վարչական սահմաններում 0,04հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 03082023-11-0026/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության   հողամասի նպատակային նշանակությունը՝ չորանոց կառուցելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելուն:  |