Անհրաժեշտություն է առաջացել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0.13008հա մակերեսով հողամասի, որն ըստ գլխավոր հատակագծի, ընդգրկված է անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ /ծածկագիր 11-022-0121-0008/, նպատակային նշանակությունը փոխելու և հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողերի շարքին դասելու համաձայնություն ստանալու նպատակով դիմել լիազոր մարմին:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության 0.13008 հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-022-0121-0008/ նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |