Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Թաթուլ Օհանյան, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.11546հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 01072024-11-0051, կադաստրային ծածկագիր 11-013-0250-0091/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական չորանոցի շենքի կառուցումն է:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.11546հա մակերեսով /վկայական թիվ 01072024-11-0051, կադաստրային ծածկագիր 11-013-0250-0091/, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական չորանոց կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |