Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող 461.9քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0109-0009/, Արցախյան փողոցում գտնվող 40.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0010-0006/ և Նալբանդյան փողոցում գտնվող 24.73քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0217-011/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամասեր, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող 461.9քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0109-0009/, Արցախյան փողոցում գտնվող 40.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0010-0006/ և Նալբանդյան փողոցում գտնվող 24.73քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0217-011/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |