ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաներում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ հասցեում գտնվող, 0.5հա մակերեսով հողամաս: Առանձնացված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն, վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․ Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաներում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, 0.5հա մակերեսով, 11-022-0706-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն: |