Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի ավագանու 27.09.2024թ. «Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03509հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 27032024-11-0083 կադաստրային ծածկագիր 11-034-0104-0146/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 116  որոշման մեջ կատարել փոփոխություն։ 
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
Համայնքի ավագանին որոշում է․ 
1.27.09.2024թ. «Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03509հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 27032024-11-0083 կադաստրային ծածկագիր 11-034-0104-0146/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»  թիվ116 որոշնան  բացատրական մասում և որոշման մեջ՝ ,,պահեստ կառուցելու նպատակով,, փոխարեն կարդալ՝ ,,անասնաշենք կառուցելու նպատակով,,: