Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության «Հանրային ծառայության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով համայնքապետարանի աշխատակազմում՝ ռեֆերենտի և գլխավոր ճարտարապետի համայնքային պաշտոններ նախատեսված չեն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները․
1․1 Կանոնադրությունից հանել 25-րդ՝ «Համայնքի ղեկավարի ռեֆերենտը» կետը և նրա գործառույթների երեք ենթակետերը։ 1․2 Կանոնադրությունից հանել 26-րդ՝ «Գլխավոր ճարտարապետ» կետը և նրա գործառույթների չորս ենթակետերը։ 1․3 Կանոնադրության «Վարչական ղեկավարներ» պարբերության «27» համարը գրել «25» և հաջորդաբար փոխել բոլոր պարբերությունների համարները։
2․Դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները գրանցելու խնդրանքով։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |