Իջևան համայնքի ղեկավարի է դիմել Ռուզան Աշոտի Գրիգորյանը, Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0․3հա մակերեսով /ծածկագիր 11-006-0133-0006/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը վերաձևակերպելու համաձայնություն ստանալու խնդրանքով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 14․06․2022թ․, գրանցամատյան՝ 2067։
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 95-րդ հոդվածի 6-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0․3հա մակերեսով /ծածկագիր 11-006-0133-0006/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը վերաձևակերպելուն։ |