Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Համլետ Կիրակոսյանը Տավուշի մարզի, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող /ծածկագիր 11-058-0028-0041/ 0.0753հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.04753հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0028-0041/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 28-րդ փողոց, 13/3 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: