Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սահակ Ջանիբեկի Պետրոսյանը և հայտնել, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող 0.07հա մակերեսով հողամասը շուրջ 40 տարի իրեն սեփականությունն է հանդիսանում, որի միջով անցնում է 0.01266հա, ըստ Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի, անցնող ընդհանուր օգտագործման և 11-001-0614-0001 ծածկագրով հողամասը, Դիմել է 0.01266 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրում ենք տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող 0.07հա հողամասը հատող 0.01266ա մակերեսով և 11-001-0614-0001 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սահակ Պետրոսյանին պատկանող 0.07հա մակերեսով հողամասը հատող 0.01266հա և 11-001-0614-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը: |