Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Անահիտ Արարատի Հակոբյանը և Աննա Արարատի Հակոբյանը՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող Իջևան քաղաքի Անկախության փողոցի 21 շենքի թիվ 44 հասցեի բնակարանի (վկայական N02092024-11-0072) գործառնական նշանակությունը բնակելիից հասարակականի, մասնավորապես գրասենյակի փոխելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով և ՀՀ կառավարության 02.02.2002թ. N88-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Փոխել Անահիտ Արարատի Հակոբյանին և Աննա Արարատի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Իջևան քաղաքի Անկախության փողոցի 21 շենքի թիվ 44 հասցեի բնակարանի գործառնական նշանակությունը բնակելիից փոխել հասարակականի և հաշվառել որպես գրասենյակ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: