Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 21 ՇԵՆՔԻ ԹԻՎ 44 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆԻ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Անահիտ Արարատի Հակոբյանը և Աննա Արարատի Հակոբյանը՝ սեփականության իրավունքով  իրենց պատկանող Իջևան քաղաքի Անկախության փողոցի 21 շենքի թիվ 44 հասցեի բնակարանի (վկայական N02092024-11-0072) գործառնական նշանակությունը բնակելիից հասարակականի, մասնավորապես գրասենյակի փոխելու խնդրանքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով և ՀՀ կառավարության 02.02.2002թ. N88-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Փոխել Անահիտ Արարատի Հակոբյանին և Աննա Արարատի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Իջևան քաղաքի Անկախության փողոցի 21 շենքի թիվ 44 հասցեի բնակարանի գործառնական նշանակությունը բնակելիից փոխել հասարակականի և հաշվառել որպես գրասենյակ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner