Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ, վարձակալության իրավունքով իրենց տևամադրված հողամասերի վարձակալության իրավունքն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող /նախկինում գ․ Գանձաքար/ 0,05հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Մերուժան Ժորայի Մեհրաբյանի վարձակալության իրավունքը /վկայական թիվ054656/ օտարելուն:
2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Դիտավան բնակավայրում գտնվող 0,345 հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Ավետիք Աղաբեկի Գրիգորյանի վարձակալության իրավունքը /վկայական թիվ 26112018-11-0029/ օտարելուն:
3.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 0,04հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Հենրի Մարկոսյանի վարձակալության իրավունքը /վկայական թիվ0091080/ օտարելուն:
4.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Անկախության փողոց թիվ 55 գտնվող 0,003հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Վազգեն Տիգրանի Թանանյանի վարձակալության իրավունքը /վկայական թիվ17112022-11-0048/ օտարելուն: |