Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՄԵՆ ՌԱՖԻԿԻ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 11-001-0228-0010 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 1.156ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանը և հայտնել, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.156հա մակերեսով հողամաը՝ ծածկագիր 11-001-0228-0010, ըստ թիվ 09072019-11-0005 վկայականի հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային, վարելահող  գործառնական նշանակության հողամաս, սակայն, ըստ Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոխել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.156հա մակերեսով   հողամասի գործառնական նշանակությունը /ծածկագիր 11-001-0228-0010, վկայական թիվ 09072019-11-0005/ և տալ հասցեավորում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների, ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով և ՀՀ Տավուշի մարզի  Իջևան համայնքի  Իջևան քաղաքը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման  փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Իջևան  համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանին պատկանող 1.156հա մակերեսով հողամասը հանել  գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի  նպատակային, բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին / ծածկագիր 11-001-0228-0010, վկայական թիվ 09072019-11-0005/:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող,  բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1.156 հա մակերեսով հողամասին / ծածկագիր 11-001-0228-0010, վկայական թիվ 09072019-11-0005/  տալ հետևյալ հասցեն.  Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 51/1 շինություն և հաստատել սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:

3. 2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 51/1 հասցեում գտնվող  Արմեն Ռաֆիկի Սիրունյանին սեփականության իրավունքով պատկանող 1.156հա մակերեսով բնակավայրերի բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, պարտավորեցներ քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանին  Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ  2887,5   /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ դրամ հինգ լումա/ ՀՀ դրամ վճարի չափով 1.156հա  հողամասի  դիմաց՝  33379500 /երեսուներեք միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner