Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանը և հայտնել, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.156հա մակերեսով հողամաը՝ ծածկագիր 11-001-0228-0010, ըստ թիվ 09072019-11-0005 վկայականի հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամաս, սակայն, ըստ Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոխել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.156հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /ծածկագիր 11-001-0228-0010, վկայական թիվ 09072019-11-0005/ և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանին պատկանող 1.156հա մակերեսով հողամասը հանել գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին / ծածկագիր 11-001-0228-0010, վկայական թիվ 09072019-11-0005/:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1.156 հա մակերեսով հողամասին / ծածկագիր 11-001-0228-0010, վկայական թիվ 09072019-11-0005/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 51/1 շինություն և հաստատել սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:
3. 2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 51/1 հասցեում գտնվող Արմեն Ռաֆիկի Սիրունյանին սեփականության իրավունքով պատկանող 1.156հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, պարտավորեցներ քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 2887,5 /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ դրամ հինգ լումա/ ՀՀ դրամ վճարի չափով 1.156հա հողամասի դիմաց՝ 33379500 /երեսուներեք միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: