Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 26․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արտուշ Արտոյի Ղավալյանի կողմից 1991թ. ինքնակամ կերպով կառուցված 26․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի, որի ներքին մակերեսը կազմում է 23․78քմ /ծածկագիր 11-005-0023-0001/: Այն հաշվառվել է 02․09.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023znxrqx: Համաձայն ՀՀ կառավարության 15.12.2005թ. թիվ 2402-Ն որոշման շինության զբաղեցրած հողամասից 0,0007քմ մակերեսով հողամասը համայնքին է փոխանցվել, որպես բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս/ծածկագիր 11-005-0023-0001/: Շինության զբաղեցրած 26․9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 26․9քմ արտաքին մակերեսով շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 26․9քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Արտուշ Արտոյի Ղավալյանի կողմից ինքնակամ կառուցված 26․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է 23․78քմ /ծածկագիր 11-005-0023-0001/:
2.Ճանաչել օրինական Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 26․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արտուշ Արտոյի Ղավալյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 26․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է 23․78քմ /ծածկագիր 11-005-0023-0001/:
3.11-005-0023-0001 ծածկագրով 0․0007քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
4. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 26․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արտուշ Արտոյի Ղավալյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 26․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, 1-ին փողոց, թիվ 19/44:
5.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշման Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, 1-ին փողոց, թիվ 19/44 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում՝ առաջարկել քաղաքացի Արտուշ Արտոյի Ղավալյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի գ/ ենթակետի, ուղղակի վաճառքով գնել 26․9քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 792/յոթ հարյուր ինսուներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով 21305/քսանմեկ հազար երեք հարյուր հինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 26․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 27653/քսանյոթ հազար վեց հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։