Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Տիգրան Գալստյանը /դիմում թիվ0734, 07․03․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1.16857հա մակերեսով /վկայական թիվ 15082024-11-0011, ծածկագիր 11-006-0133-0010/ գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս, անասնաշենք, պտուղ-բանջարեղենի սառնարային պահպանության արտադրամաս, ոռոգման նպատակով կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1․Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1.16857 հա մակերեսով /վկայական թիվ 15082024-11-0011, ծածկագիր 11-006-0133-0010/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոխելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս, անասնաշենք, պտուղ-բանջարեղենի սառնարային պահպանության արտադրամաս, ոռոգման նպատակով կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով:
2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |