Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 23․1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐՈՒԺԱՆ ՀՐԱՉԻԿԻ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 23․1ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․1քմ մակերեսով հողամասի վրա 1996թ.  քաղաքացի Վարուժան  Հրաչիկի Ճաղարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 23․1քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 21․28քմ /ծածկագիր 11-001-0003-0001/, որը հաշվառվել է 30.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 20232vjrhk: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 0․33քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0003-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 23․1քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 23․1քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 23․1քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Վարուժան  Հրաչիկի Ճաղարյանի կողմից ինքնակամ կառուցված 23․1քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0003-0001/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․1քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի  Վարուժան  Հրաչիկի Ճաղարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 23․1 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 21․28քմ  /ծածկագիր 11-001-0003-0001/:

3.11-001-0003-0001 ծածկագրով 0․33 քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4.Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․1քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Վարուժան  Հրաչիկի Ճաղարյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 23․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/4 ավտոտնակ:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/4 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի  Վարուժան  Հրաչիկի Ճաղարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  23․1քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887․5  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  66701 /վաթսունվեց հազար յոթ հարյուր մեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 23․1 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1673 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  38646 /երեսունութ հազար վեց հարյուր քառասունվեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner