Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սերոբ Կարենի Չիբուխչյանը՝ ծնված 26.02.1991թ որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 2021, թիվ 2022, կազմված 20.03.2024թ.: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.23հա /ծածկագիր 11-058-0073-0014/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.34169հա, ուստի դիմել է փաստացի տիրապետվող 0.34169հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի տիրապետվող 0.34169հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965-1980թթ. կառուցված 334.88քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0073-0014/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.34169հա մակերեսով հողամասը և 334.88քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Սերոբ Կարենի Չիբուխչյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.34169հա մակերեսով հողամասի, կառուցված 334.88քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0073-0014/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Սերոբ Կարենի Չիբուխչյանին պատկանող 0.34169հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0073-0014 /բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :