Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գագիկ Հաջանի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10012025-11-0039 վկայականի կազմում է 0.8479հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10012025-11-0039 վկայականի և վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.8479հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-022-0131-0028/, ուստի քաղաքացին դիմել է 0.8479հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու խնդրանքով:
Հիմք ընդունելով քաղաքացու 17.05.2024 թ. թիվ 2404 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 26.04.2024թ. թիվ 5 նիստի թիվ 48 որոշման պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված, թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի դրույթները ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գագիկ Հաջանի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող 0.8479հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-022-0131-0028/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գագիկ Հաջանի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող 0.8479հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-022-0131-0028/ տալ հետևյալ հասցեն. Իջևան համայնք բնակավայր Գետահովիտ 2 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: