Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 114
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.10377ՀԱ, 0.02366ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ /ՎԿԱՅԱԿԱՆ N17062024-11-0061, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 11-013-0305-0107,11-013-0305-0086/ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ատոմ Միրզոյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.10377հա և 0.02366 մակերեսով հողամասի  /վկայական թիվ 17062024-11-0061, կադաստրային ծածկագիր  11-013-0305-0107,11-013-0305-0086/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության  վարելահով,այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական չորանոցի շենքի կառուցումն է:

Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.10377հա և 0.02366հա մակերեսով /վկայական թիվ 17062024-11-0061, կադաստրային ծածկագիր  11-013-0305-0107,11-013-0305-0086/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող,այլ հողատեսք գործառնական նշանակության   հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական չորանոց կառուցման  նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:

2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner