Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարեն Դավթյանը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.071հա մակերեսով /ծածկագիր 11-022-0061-0007/ հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գետահովիտ հասցեում գտնվող 0.071հա մակերեսով /ծածկագիր 11-022-0061-0007/ հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք,12 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: