Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 73 շենքի թիվ 36 բնակարանի բնակիչներ Գոհար Վոլոդյայի Էդիլյանը, Սուսաննա Ռանիկի Բաղրամյանը, Ռուզան Ռանիկի Բաղրամյանը և Սասուն Ռանիկի Բաղրամյանը /մուտքի դիմում թիվ6388, 06․11․2024թ․/, որոնք հանդիսանում են այդ բնակարանի կարգապահ վարձակալներ են և ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը, նշված բնակարանը սեփականաշնորհման խնդրանքով։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով․ Համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 73 շենքի թիվ 36 հասցեում գտնվող 66․8քմ ներքին մակերեսով բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Գոհար Վոլոդյայի Էդիլյանին, Սուսաննա Ռանիկի Բաղրամյանին, Ռուզան Ռանիկի Բաղրամյանին և Սասուն Ռանիկի Բաղրամյանին: |