Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Լորիկ Սամեդի Հարությունյանը, վարձակալության իրավունքով, իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-006-0102-0027 ծածկագրով 1․5 հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 25092017-11-0011/ նկատմամբ իրեն վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-006-0102-0027 ծածկագրով 1․5 հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Լորիկ Սամեդի Հարությունյանի վարձակալության իրավունքն օտարելուն: