Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 մարտի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ, 11-001-0109-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.0022 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով   Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացվել է 0.0022 հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.0022 հա մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0109-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված  0.0022 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.11-001-0109-0001 ծածկագրով 0.0022 հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր  գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարք:

2.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացնել բնակավայրերի նպատակային, օգտագործման գործառնական գործառնական նշանակության 0.0022 հա հողամաս՝  համաձայն հաստատված հատակագծի:

3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացված 0.0022 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0109-0001/  տալ  հետևյալ  հասցեավորումը՝  Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Բլբուլյան  փողոց, թիվ 105/2:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner