Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 731
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հունիսի 2023 թվականի N 731

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի  բաժնի պետի Ա.Պարոնյանի զեկուցագիրը և կից ներկայացված 15.05.2023թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված Իջևան քաղաքի բնակիչ Լյուբա Ստեփանյանի կողմից առանց  թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու  փաստի առիթով վարչական պատասխանասվության ենթարկելու հարցին

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Իջևան համայնք, Երևայնան փողոց թիվ 96 հասցեում Լյուբա Ստեփանյանի կողմից առանց թույլտվության ինքնակամ իրականացվել է բացօթյա առևտուր, որի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից 15․05․2023թ․-ի կազմվել է  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, կատարվել է լուսանկարում։ Արձանագրությանը կից Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի  բաժնի պետի Ա. Պարոնյանը արձանագրությունը կից զեկուցագրով և լուսանկարներով ներկայացրել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։  Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված նյութերը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2023 թվականի մայիսի 31-ին, ժամը՝ 11:00-ին քաղաքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Ա․ Պարոնյանի զեկուցագրում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Լյուբա Ստեփանյանի կողմից կատարված արարքը իրեն մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 3-րդ մասով  նախատեսված զանցանքի հատկանիշներ։ Նշված իրավախախտման համար պատասխանատու է՝ Լյուբա Ստեփանյանը, քանի որ բացօթյա առևտուրն իրականացվել է վերջինիս կողմից:

Լյուբա Ստեփանյանը լսումներին չէր ներկայացել: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ 3-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-58-րդ-րդ հոդվածների պահանջներով․

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/ Լյուբա Ստեփանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի քսանաապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։

2/ Պարտավորեցնել դադարեցնել ինքնակամ բացօթյա առևտուրը։

3/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել համայնքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։

4/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Լյուբա Ստեփանյանին:

5/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

6/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։

7/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner