Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

23 դեկտեմբերի 2022 թվականի N 01

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի բնակիչներ,

Իջևանի համայնքապետարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներով, համայնքի 2023 թվականի բյուջեի ձևավորման և կառավարման գորընթացներում համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու և բնակչության կենսաապահովման խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով, հանրային քննարման է ներկայացնում Իջևան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը։

Ակնկալելով համայնքի բնակչության և ավագանու անդամների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը բյուջեի նախագծի քննարկմանը, խնդրվում է առաջարկությունները ներկայացնել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժին մինչև 2023 թվականի հունվարի 9-ը։

Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը կկայանա 2023 թվականի հունվարի 9-ին, ժամը 11։00-ին, «Վերնատուն» պատկերասրահում գտնվող համայնքի ավագանու նիստերի դահլիճում։



Կից փաստաթղթեր՝
(15.51 Կբ) Ուղերձ
(119.09 Կբ) Որոշման նախագիծ
(26.18 Կբ) Հիմնավորում
(424.82 Կբ) 1-6 հատվածներ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner