Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում առանձնացվել է 0.03704հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.03704 հա մակերեսով հողամասից 0.01088հա մակերեսով մասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0144-0094,-0127,-0128/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.01088հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և առանձնացված 0.03704 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում գտնվող, 0.01088 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին։
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0144-0094,-0127,-0128/ առանձնացնել 0.03704 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում առանձնացված 0.03704հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0144-0094,-0127,-0128/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ասլանյան փողոց, թիվ 115/1:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: