Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հունվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Գ. ԿԻՐԱՆՑ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,07436ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Գ. ԿԻՐԱՆՑ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 14/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ 0,06452ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանը և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /վկայական թիվ 05112024-11-0010, ծածկագիր 11-039-0127-0055/  և համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0,06452հա մակերեսով /վկայական թիվ 14082024-11-0021, ծածկագիր 11-039-0127-0062/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու խնդրանքով:  Հողամասերի սեփականության  իրավունքների  փոխանակության   միջոցով   օտարումը կատարվում է հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու  20.12.2024թ. թիվ 12 նիստի թիվ 156 որոշումը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթներով:

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեում գտնվող և քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանին և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանին պատկանող 0,07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /վկայական թիվ 05112024-11-0010, ծածկագիր 11-039-0127-0055/ և համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0,06452հա մակերեսով /վկայական թիվ 14082024-11-0021, ծածկագիր 11-039-0127-0062/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարել:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեում գտնվող և քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանին և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանին պատկանող 0,07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /վկայական թիվ 05112024-11-0010, ծածկագիր 11-039-0127-0055/ հողամասի նկատմամբ ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը:

3.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված, չկառուցապատված 0,06452հա մակերեսով /վկայական թիվ 14082024-11-0021, ծածկագիր 11-039-0127-0062/ նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանի և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանի սեփականության իրավունքը:

4.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 և Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ, Իջևան համայնքի և քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանի և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանի միջև կնքել սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner