02.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2425 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.02.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2425 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ,,ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ,, ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 11-001-0249-0041 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.27921 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-11-0003 վկայականի կազմում է 0.27921հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-11-0003 վկայականի և վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.03806հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0249-0041/, ուստի դիմել են 0.27921հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու խնդրանքով:
Հիմք ընդունելով քաղաքացու 01.10.2024 թ. թիվ 5802 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 25.10.2024թ. թիվ 10 նիստի թիվ 127 որոշման պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված, թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի դրույթները ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.27921հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0249-0041/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.27921հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0041/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 46/1 հողամաս:
3.Նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,