Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
- Իջևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին
- «Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց, թիվ 41/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.12794հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.19674 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․60584 հա մակերեսով անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վերաձևակեպելու համաձայնություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 40հա մակերեսով հողամասը անհատույց տրամադրելու մասին
- Իջևան համայնքի «Գանձաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին,
- Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների պուրակում ցուցանակ տեղադրելու և խաչքարի պատվանդանին հիշատակի խոսք փորագրելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
- «Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար ջուր» ՀՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու և «Իջևանի կոմունալ ծառայության» հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին:
|