Համայնքի ղեկավարը նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել «Ազատամուտի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` գանձապահի հաստիքը կրճատել և ավելացնել ուսմասվարի մեկ հաստիք։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հեդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` «Ազատամուտի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` գանձապահի հաստիքը կրճատել և ավելացնել ուսմասվարի 1 հաստիքային միավոր։ Դրույքաչափը սահմանել 104 հազ․ ՀՀ դրամ: |