Համայնքի ղեկավարի են դիմել քաղաքացիներ Գառնիկ Ռոբերտի Ավալյանը և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանը /մուտքի դիմում թիվ6855, 04․12․2024թ․/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ14 հասցեում գտնվող և իրենց պատկանող 0․07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-039-0127-0055/ և համայնքային սեփականություն հանդիսացող, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ14/6 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․06452հա մակերեսով /ծածկագիր 11-039-0127-0062/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու խնդրանքով: Հողամասերի սեփականության իրավունքների փոխանակության միջոցով օտարումը կատարվում է հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու նպատակով:
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ14 հասցեում գտնվող և քաղաքացիներ Գառնիկ Ռոբերտի Ավալյանին և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանին պատկանող 0․07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-039-0127-0055/ և համայնքային սեփականություն հանդիսացող, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ14/6 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․06452հա մակերեսով /ծածկագիր 11-039-0127-0062/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելուն: