Համայնքի ղեկավարին է դիմել Քնարիկ Աշոտի Թիրաբյանը՝ ծնված 13.07.1958թ. և Սուրիկ Աշոտի Թիրաբյանը՝ ծնված 01.05.1954թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է բնակելի տուն և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով:Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ Խաշթառակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. թիվ 14 որոշման քաղվածքի կազմում է 0.22հա /ծածկագիր 11-035-0016-0016/,սակայն չափագրումից պարզվել է,որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.1904հա,որի վրա առկա է 1960թ. կառուցված բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի 0.1904հա մակերեսով հողամասի և 225.0քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Քնարիկ Աշոտի Թիրաբյանին, Սուրիկ Աշոտի Թիրաբյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.1904հա մակերեսով և 11-035-0016-0016 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացիներ Քնարիկ Աշոտի Թիրաբյանի, Սուրիկ Աշոտի Թիրաբյանի սեփականության իրավունքը՝ Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1904հա մակերեսով հողամասի և 225.0քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0016-0016/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Քնարիկ Աշոտի Թիրաբյանին, Սուրիկ Աշոտի Թիրաբյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.1904հա մակերեսով և 11-035-0016-0016 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Խաշթառակ 17-րդ փողոց 49 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: