Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Թոռնիկ Ալիխանյանը Տավուշի մարզ Իջևան համայնք Դիտավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.06748 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / վկայական 23092025-11-0048 ,կադաստրային ծածկագիր 11-026-0017-0012/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք Դիտավան գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Թոռնիկ Ալիխանյանին պատկանող 0.06748 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը / վկայական 23092025-11-0048, կադաստրային ծածկագիր 11-026-0017-0012/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան 1-ին փողոց, 22 տուն :
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: