ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 0,0621 հա մակերեսով հողամաս: Առանձնացված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը օտարել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 0,0621 հա մակերեսով, 11-001-0233-0036 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը օտարելուն: |