Համայնքի  ավղեկավարը  նշում  է,  որ  առաջարկություններ  են  ներկայացվել  Իջևան  համայնքի  մի  խումբ  բնակիչների  կողմից  ինքնակամ  կառուցված,  ինչպես  նաև  ինքնակամ  օգտագործվող  հողամասերի  իրավական  կարգավիճակը  որոշելու  համար:  Առաջարկություններ  են  ներկայացվել  նաև  քաղաքաշինական  և  այլ  նպատակներով,  օրենքով  սահմանված  կարգով՝ աճուրդային,  մրցութային և ուղղակի կարգով հողամասեր  հատկացնելու  մասին:  
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  21-րդ ենթակետի և ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի  3-րդ կետի  պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.  
1.Տալ  համաձայնություն  ինքնակամ  կառուցված  շինությունների  և  ինքնակամ  օգտագործվող  հողամասերի  իրավական  կարգավիճակը  որոշելու,  քաղաքաշինական  և  այլ  նպատակներով՝  աճուրդային,  մրցութային և  ուղղակի  կարգով    հողամասեր  հատկացնելու  մասին  առաջարկությանը  համաձայն  աղյուսակի.  |