Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2024 թ.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋևԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11-026-0121-0006, 0007, 0008, 0009, 0010, 0011, 0012, 0013, 0014, 0015, 0016, 0017, 0018, 0019 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ /ԸՆԴՀԱՆՈՒՐ 14 ՄԻԱՎՈՐ/ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ՝ 0.24598ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ /ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 11-026-0121-0001/ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական տարածում գտնվող 11-026-0121-0006, 0007, 0008, 0009, 0010, 0011, 0012, 0013, 0014, 0015, 0016, 0017, 0018, 0019 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը /ընդհանուր 14 միավոր/ հարակից են Մ-4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհին: Նշված հողամասերը գյուղատնտեսական նպատակային՝ այլ հողատեսքեր գործառնական նշանակությունից փոփոխվել են Տավուշի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի՝ <<Տավուշ-2>> համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, սակայն փաստաթղթով չի նշվել նախատեսվող կառուցապատման գիծը, ինչպես նաև այդ հողամասերի և ճանապարհի միջև ընկած, 11-026-0121-0001 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն համարվող հողամասի մի մասի՝ 0.25498հա մակերեսով հողամասի, նպատակային և գործառնական նշանակությունները մնացել են, որպես գյուղատնտեսական այլ հողատեսքեր: Ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 25498հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել ՀՀ կառավարության 29.12.2011թ N1920-Ն որոշմամբ սահմանաված կարգով և համապատասխանեցնել հողամասի հետագա օգտագործմանը՝ վերը նշված 14 միավոր հողամասերում գլխավոր հատակագծով նախատեսվող հասարակական նպատակային նշանակության շինությունների սպասարկման համար մոտեցման և սպասարման ճանապարհներ, կայանատեղիներ և կանաչապատ գոտներ կառուցելու նպատակով: ՀՀ կառավարության 29.12.2005թ N2404-Ն որոշման 4-րդ կետի <<ա>> ենթակետով սահմանված է, որ <<Նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնել սահմանված կարգով` ապահովելով բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները՝ հաշված երթևեկելի մասի եզրից` ա) միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 18.0 մետր,>>:

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ N1920-Ն որոշման 10-րդ, 56-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.05.2005թ N2404-Ն որոշման 4-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաստատել Մ-4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհին հարակից՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական տարածում գտնվող 11-026-0121-0006, 0007, 0008, 0009, 0010, 0011, 0012, 0013, 0014, 0015, 0016, 0017, 0018, 0019 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերում կառուցապատման գիծը՝ երթևեկելի մասի եզրից հաշված` 18.0 մետր:

2.Կազմել նշված հողամասերի և Մ-4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի միջև գտնվող 0.25498հա մակերեսով, համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային՝ այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասի /11-026-0121-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասի/ նպատակային նշանակությունը բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման հողերի փոփոխելու վերաբերյալ առաջարկության փաթեթ, սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner