Ներկայացվող արդյունքները |
Իջևան համայնքի 2021թ. բյուջեի եկամուտների մասով առ 01.07.2021թ դրությամբ կատարվել է 46,3%, կամ նախատեսված տարեկան 762571,4 հազար դրամի դիմաց փաստացին կազմել է 353020,5 հազար դրամ:
Այդ նույն ժամանակաշրջանում սեփական եկամուտները կատարվել են 37,4% /նախատեսված 236674,0 հազար դիմաց փաստացին կազմել է 88616,5 հազար դրամ/:
Հարկային եկամուտները կատարվել են 31,3%։
Ընդամենը տուրքերը կատարվել են 44,7%, այդ թվում պետական տուրքերը՝ 40,1%, տեղական տուրքերը 49,6%:
Այլ տեղական վճարները կատարվել են 44,7%:
Գույքի օտարման առաջադրանքը կատարվել է 79,4%.:
Ընդամենը ծախսումները կատարվել են 44,1%, այդ թվում համայնքապետարանի պահպանման ծախսերը կատարվել են 43,5%, կրթության բնագավառի ծախսերը կատարվել են 46,6%, մշակույթի և սպորտի բնագավառում 39,4%, սան. մաքրման և կոմունալ ծախսերը կատարվել են 46,3%:
|