Համայնքի ղեկավարին են դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի բնակիչներ Սվետլանա Սարգսի Սարուխանյանը՝ ծնված 12.04.1968թ., Անիչկա Մարտիկի Սարգսյանը՝ ծնված 01.01.1987թ. և Անյուտա Մարտիկի Փիրումյանը՝ ծնված 28.06.1989թ., այն մասին որ ցանկանում են հրաժարվել, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ս/մ թիվ 342, կազմված 10.02.2021թ., իրենց անցած ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.23 հա մակերեսով, 0.19 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության և 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 3-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Սվետլանա Սարգսի Սարուխանյանին, Անիչկա Մարտիկի Սարգսյանին և Անյուտա Մարտիկի Փիրումյանին ընդհանուր բաժնային սեփականություն իրավունքով պատկանող 0.23 հա մակերեսով, 0.19 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության և 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասերը գրանցել որպես Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի սեփականություն: |