Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԱՐԻԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0859ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Հայկ Աշոտի Գևորգյանը ծնված՝ 13.01.1966թ., Հասմիկ Բարսեղի Հախվերդյանը ծնված՝ 29.09.1972թ.,Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իր սեփականություն հանդիսացող  բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ  քաղվածքի կազմում է 0.28հա՝ ծածկագիր 11-057-0023-0009 և ծածկագիր 11-057-0032-0001 /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 855,856 կազմված՝ 19.02.2025թ., ծածկագիր 11-057-0023-0009/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.0859հա, որի վրա առկա է 1965-1986թթ կառուցված 262.4քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման փաստացի 0.0859հա հողամասի և 262.4քմ ներքին մակերեսով բնակելի տան  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացիներ Հայկ Աշոտի Գևորգյանի և Հասմիկ Բարսեղի Հախվերդյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.0859հա հողամասի և 262.4քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-057-0023-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզի, Իջևան  համայնքի,  Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.0859հա մակերես հողամասով բնակելի տանը /ծածկագիր 11-057-0023-0009/ տալ հետևյալ հասցեն.Տավուշի մարզ, համայնք Իջևան, Սարիգյուղ 4-րդ փողոց 5-րդ նրբանցք  7 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner