Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ք. ԻՋԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ35/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.096ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Նոդար Ցոլակի Օթարյանի, Գայանե Գառնիկի Պողոսյան, Ռադիկ, Աստղիկ, Ռոզա, Տանյա Նոդարի Օթարյանների  6  /վեց/   շնչից բաղկացած  ընտանիքը /դիմում թիվ1498, 23.04.2025թ./ որպես բազմազավակ ընտանիք, ընտանեկան վիճակը բարելավելու նպատակով սեփականության իրավունքով անհատույց տնամերձ հողամաս ձեռք բերելու իրավունքից օգտվելու խնդրանքով:

Հաշվի առնելով Գանձաքար համայնքի ավագանու 30.05.2025թ. թիվ 6 նիստի թիվ 77 որոշումը և այն հանգամանքը, որ նրանք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից՝ Իջևան համայնք, ք․ Իջևան, Երևանյան փողոցի, թիվ35/3 հասցեում գտնվող, 0.096հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 04072025-11-0003/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել քաղաքացիներ՝ Նոդար Ցոլակի Օթարյանի, Գայանե Գառնիկի Պողոսյան, Ռադիկ, Աստղիկ, Ռոզա, Տանյա Նոդարի Օթարյանների 6  /վեց/  շնչից բաղկացած ընտանիքին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner