Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.76949հա մակերեսով հողամասը , համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 24-րդ 4-րդ ենթակետի պահանջներով, Տավուշի մարզի Իջևան համայնք, Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 1.76949հա մակերեսով մաս և կատարել պետական գրանցում:
Ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.76949հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0234-0001/ առանձնացնել 1.76949հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.76949հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասին /ծածկագիր 11-001-0234-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, թիվ 2 հողամաս:
3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասից առանձնացված 1.76949 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0234-0001/:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: