Համայնքապետարան են դիմել Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 1 շենքի բնակիչները շենքի հարակից տարածքում իրենց միջոցներով ուղեփակոց տեղադրելու խնդրանքով՝ ավտոմեքենաների շարժը կարգավորելու համար:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Անկախության փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում թույլատրել տեղադրել ուղեփակոց։