Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալեքսանդր Վլադիմիրի Սարդարյանը՝ ծնված 12.03.1959թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 1286, կազմված՝ 23.11.2023թ./ հիման վրա, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, թիվ 16 հասցեում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ տեխնիկական անձնագրի 0.02հա /ծածկագիր 11-001-0135-0002/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.02324հա, ուստի դիմել է օրինական 0.02հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.00324հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.02հա մակերեսով և 0.00324հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1930-1998թթ. կառուցված 80.96քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 43.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 27.36քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 8.03քմ ներքին մակերեսով սանհանգույցի, 1.89քմ ներքին մակերեսով սանհանգույցի աստիճանի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0135-0002/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.02հա մակերեսով և 0.00324հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասը և 80.96քմ ներքին մակերեսով բնակելի տունը, որից 43.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 27.36քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 8.03քմ ներքին մակերեսով սանհանգույցը, 1.89քմ ներքին մակերեսով սանհանգույցը աստիճանը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Ալեքսանդր Վլադիմիրի Սարդարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, օրինական 0.02հա մակերեսով և 0.00324հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, 1930-1998թթ. կառուցված 80.96քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 43.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 27.36քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 8.03քմ ներքին մակերեսով սանհանգույցի, 1.89քմ ներքին մակերեսով սանհանգույցի աստիճանի նկատմամբ /ծածկագիր 11-001-0135-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Ալեքսանդր Վլադիմիրի Սարդարյանին պատկանող 0.02324հա մակերես հողամասով /ծածկագիր 11-001-0135-0002/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 16 բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :