Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ-ում Սերբիայի կառավարության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ մեկնարկել է «Դիմակայություն ի սկզբանե» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ամֆիթատրոն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքի կողմից ներդրում 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամ: ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող միջազգային գնումների գործընթացի հայտերի ամփոփման արդյուքում հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն՝ առավելագույնը 8 000 000 /ութ միլիոն/ ՀՀ դրամի չափով:
ՀՀ Կառավարության 27.03.2025թ-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության պետական օժանդակություն» ծրագրի շրջանակներում Իջևան համայնքին տրամադրվելու է 828 055 /ութ հարյուր քսանութ հազար հիսունհինգ / ՀՀ դրամ:
«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկ»-ին 2025թ-ի համար նախատեսել 10 100 000 /տաս միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:
Ելնելով վերոգրյալից՝ 2025 թվականի համայնքի բյուջեում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով․
Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել փոփոխություն․
-Իջևան համայնքի 11-01-02 բաժնի 4891 հոդվածից կրճատել 12 240 000 /տասերկու միլիոն երկու հարյուր քառասուն հազար/ դրամ, 01-01-01 բաժնի 4111 հոդվածից կրճատել 7 760 000 /յոթ միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար/ դրամ և 06-06-01 բաժնի 5113 հոդվածից կրճատել 10 100 000 /տաս միլիոն մեկ հարյուր հազար/ դրամ
-Իջևան համայնքի 08.02.03 բաժնի 4819 հոդվածին հատկացնել 20 000 000 /քսան միլիոն/ դրամ և 05.01.01 բաժնի 5121 հոդվածին հատկացնել 10 100 000 /տաս միլիոն մեկ հարյուր հազար/ դրամ:
- եկամտային մասը ավելացնել՝ Այլ եկամուտներ` 828 055 դրամ, դաս՝ 37-09-00,
- ծախսային մասի 04-02-07 դասում ավելացնել՝ 828 055 դրամ հոդված՝ 4729՝ այլ վճարներ բյուջեից:
Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխությունները: