Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 162
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,006ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Գ.Գևորգյանը և հայտնել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 0,006հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 17102022-11-0037/ հանդիսանում է  բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.006հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների նպատակային, կապի գործառնական նշանակության, բջջային կապի կայան տեղակայելու համար, փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 0,006հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 17102022-11-0037/, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կազմից՝ էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների նպատակային, կապի գործառնական նշանակության բջջային կապի կայան տեղակայելու համար, փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ՉԱԲՈՒԽՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner